Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ» մրցանակաբաշխությունը

Ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ» մրցանակաբաշխությունը
27.10.2016 | 16:04

Հայկական ազգային կինոակադեմիան նախաձեռնում է ազգային արտադրության ֆիլմերի «Անահիտ» առաջին մրցանակաբաշխությունը: «Անահիտ» մրցանակաբաշխության նպատակն է վերաձևակերպել հայկական ժամանակակից կինոյի գնահատման չափանիշները, նպաստել նոր անունների բացահայտմանն ու լավագույնը ճանաչված ֆիլմերի տարածմանը: Հայկական ազգային կինոակադեմիայի 30-ից ավելի անդամների որոշմամբ մրցանականեր կհանձնվեն 11 անվանակարգում՝ ( Լավագույն խաղարկային ֆիլմ, Լավագույն վավերագրական ֆիլմ, Լավագույն կարճամետրաժ ֆիլմ, Լավագույն անիմացիոն ֆիլմ, Լավագույն ռեժիսոր, Լավագույն օպերատոր, Լավագույն սցենարիստ, Լավագույն դերասան, Լավագույն դերասանուհի, Լավագույն նկարիչ, Լավագույն կոմպոզիտոր): Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտերի ընդունումը կսկսվի հոկտեմբերի 26-ից և կշարունակվի մեկ ամիս:

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ-ի հոկտեմբերն արտադրված այն ֆիլմերը, որոնք հանդիսանում են ՀՀ պետական կամ մասնավոր ստուդիաների արտադրանք կամ այն համատեղ արտադրությունները, որոնք հայկական կողմից ունեն 20 տոկոսից ավելի ֆինանսական մասնակցություն, և որոնց ստեղծագործական հիմնական կազմի ներկայացուցիչների մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են: Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ կարող է ներկայացնել միմիայն ֆիլմի իրավատերը:


Հայտերի ներկայացման կարգի և հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել www.kinoakademia.am կայք:

Դիտվել է՝ 1311

Մեկնաբանություններ